Եւ ուստի առաջարկում եմ ձևականությունների հետևից էլ չընկնել, վերջնականապես ու խիզախորեն անցնել ձեզ հոգեհարազատ բառապաշարին:

Կորչե՛ն բոլոր ձևական կապանքները, կորչե՛ն քաղքենիական կաղապարները: Այսուհետ «օրենք»-ն իրար մեջ անվանեք «աբիզալովկա», արարողակարգի թեթև խախտումը՝ «կասյակ», անուղղելի ու խոշոր խախտումը՝ «զապադլո», իսկ առանձնակի կոպիտ խախտողներին՝ «բեսպռեդելշչիկ»:

Ձեր միջի ձեռներեցներին անվանեք «բառիգա», անհասկանալի մասնագիտության տեր «գործիչներին»՝ «ֆռաեռ», խմբակցության ղեկավարին՝ «պախան», կուսակցության բյուջեն՝ «ափշակ», մանդատը՝ «քսիֆ», ԱԺ նախագահին՝ կամ «կում», կամ «քավոր», փոխնախագահին՝ «քավորկին», իսկ ողջ ԱԺ-ն՝ «զոն»:

Կռիվ գցողներին՝ անվանեք «բակլան», դեբատները՝ «ռազբոռկա», խմբակցության նիստը՝ «սխադնյակ», միտինգը՝ «խիպիճ»…

Իսկ ինչ վերաբերում է պարոն Շարմազանովի այն արտահայտությանը, թե ինքն «աբիժնիկ» չէ, ապա թշնամի՜դ անգամ «աբիժնիկ» չըլնի, Էդի՜կ ջան: Էդ բառն էդքան շատ մի՛ օգտագործիր ու քեզ դրա հետ մի՛ համեմատիր. եթե իմանաս, թե ո՜ւմ հետ ես դու քեզ էդպես հա՜ համեմատում, նե՜նց սթրես կտանես, որ առավոտյան նիստը բացելիս «բարլուսի» տեղակ«ծուղրուղու» կկանչես

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հ.Գ. Մոռացա ասել. անվանափոխությունների այս ոգով փոխե՛ք նաև հնացած ձեր նախընտրական կարգախոսն այս նոր կարգախոսով. «Փնտրենք ու գտնենք կորցրած մեր ռամսերը»…