Մելբուռն քաղաքի սուպերմարկետներում ասեղներ են հայտնաբերվել տանձերի մեջ՝ հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը ձերբակալել է ոմն կասկածյալի, ով ասեղներ էր խրում ելակի մեջ: Ասեղի հետ կապված պատմությունը տեղի է ունեցել ABC News Breakfast ծրագրի վիզաժիստ Քլեր Բոնսերի հետ, ով գնումներն արել է Woolworths սուպերմարկետում: Խանութի ներկայացուցիչը հատարարել է, որ ընկերությունն արդեն իսկ ընթացք է տվել հետաքննությանը:

Բացի այդ Woolworths սուպերմարկետների ցանցն իր մոտից ողջ երկրով վաճառքից հանել է կարի ասեղները: Ավելի վաղ երկրի վարչապետ Սկոտ Մորիսոնն առաջարկել էր մրգերի մեջ ասեղներ խրող չարամիտների նկատմամբ խստացնել պատիժը՝ հասցնելով ընդհուպ տասնհինգ տարվա ազատազրկման: