Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով 23:45-ին կմրցի Ջիբրալթարի հավաքականի հետ:

Մերոնք արդեն իսկ Ջիբրալթարում են, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի տեղեկացմամբ հանգրվանել են «Ռոք հոթել» հյուրանոցում, նախախաղային մարզումներ կունենան այս օրերին: Հիշեցնենք, որ մերոնք հանդես են գալիս չորրորդ խմբում, չորս խաղից հետո վեց միավորով Ջիբրալթարի հավաքականի հետ, որից էլ կրել են ունեցած երկու պարտություններից մեկը, կիսում են երկրորդ-երրորդ տեղերը: Խմբային առաջատարն ինը միավոր ունեցող Մակեդոնիայի հավաքականն է: