«Հրապարակ» թերթը գրում է. «Պայքարի օրերին Էրեբունիում ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի շրջապատն անհանգիստ է. սպասում են նոր ձերբակալությունների ոչ միայն այդ գործի շրջանակներում, այլև ուրիշ:

Տեղեկություն կա, որ քաղաքի սպորտդպրոցի տնօրեն Արմենակ Հակոբյանն արդեն մի քանի օր է՝ անհետացել է քաղաքից, նա ևս մասնակցել է ցուցարարներին ճնշելու օպերացիաներին:

Անցած շաբաթ նա փորձել է հատել Վրաստանի սահմանը, թույլ չեն տվել, և, ըստ տեղեկությունների, թաքնվում է Հայաստանում: Հիշեցնենք, որ քաղաքապետի հետ ձերբակալվել են նրա տեղակալը, հորեղբորորդին, ևս 2 անձ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: