Զոհերի հետ ծանոթությունը բարձրացնում է սուիցիդի հավանականությունը՝ պարզել են Փենսիլվանիայի համալսարանի պիտսբուրգյան բժշկական դպրոցի հետազոտողները:

Նրանք ուսումնասիրել են 14-19 տարեկան 1609 հոգու տվյալ ու ուշադրություն են դարձրել, որ ինքնասպանության փորձի մասին հայտնել են ուսումնասիրվածներից նրանք, ովքեր բախվել են հարազատներից կամ ընկերներից մեկի բռնի մահվան փաստի հետ: Այլ գործոնների վրա ուշադրություն դարձնելուց հետո հետազոտողներն արձանագրել են՝ այն մասնակիցները, ովքեր առնչվել են մոտիկ մարդու սպանության փաստին, երկու անգամ ավելի են դիմել սուիցիդի փորձի, քան նրանք, ովքեր նման փորձ չեն ունեցել: