Ալեքսիս Օհանյանի անակնկալը «Reddit» կայքի հիմնադիր հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանը սկսել է նոր հայկական կոնյակի արտադրություն՝ «SHAKMAT» («Շախմատ»)՝ այս մասին նա համապատասխան գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ վաճառվում է դեռևս 2400 շիշ և հորդորել շտապել գնել այն։

Նա նաև գեղեցիկ հոլովակ է տեղադրել կոնյակի ստեղծման, անվան և Հայաստանի մասին։ Հիշեցնենք նաև, որ հայ գործարարը ամուսնացած է աշխարհարահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ։ Զույգը վերջերս աղջիկ է ունեցել, երեխային տրվել է Օլիմպիա անունը։

Նադեժդա ԴԱԼՅԱՆ