Մամուլում լուրեր են տարածվել առ այն, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում ու իբր դրանք անում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար: Ենթադրվում է, որ նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ներն աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան ու իբր թե ընտրություններից անմիջապես հետո բնականաբար, կլուծարվեն:

Ենթադրություններով առաջնորդվելն, ինչ խոսք, որ գերազանցապես հիմարության ոլորտի բաներից է, ու մենք անգամ դրա մասին ապշելու գեղեցկության ու խորության հեքիաթ ունենք՝ «Կիկոսի մահը»: Չշտապենք դատել, որ այս հիմնվող ԱՁ-ներն ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ են, քանի որ մարդն ի վերջո տվյալ պարագայում փող է ստանալու ոչ թե քվեարկելու, այլ ԱՁ-ում աշխատելու դիմաց և այդ ո՞վ է վստահաբար երաշխիք տալիս, թե դրանց աշխատանքը, այն էլ՝ միակ աշխատանքը լինելու է ԲՀԿ-ի օգտին քվեարկելը:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ