ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ քննադատության է ենթարկել դաշնակից երկրներին՝ մեղադրելով ռազմական և առևտրային ոլորտներում անարդարացի վերաբերմունքի մեջ:

Թրամփն իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է, որ ԱՄՆ-ն պետք է արդար վերաբերմունքի արժանանա, որը չկա թե ռազմական, թե առևտրի ոլորտում. «Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում ենք այլ երկրների ռազմական պաշտպանության մեծ մասն ապահովելու համար, որ այդ նույն երկրների հետ առևտրում հարյուր միլիարդավոր դոլարներ կորցնելու արտոնություն ստանանք: Այլ երկրներին պաշտպանելու համար հսկայական փողեր են ծախսվել և ոչինչ չենք ստացել բացի առևտրի դեֆիցիտից ու կորուստներից: Ժամանակն է, որ շատ հարուստ երկրները կամ վճարեն ԱՄՆ-ին ռազմական պաշտպանության համար կամ էլ իրենք իրենց պաշտպանեն: Առևտուրն էլ պետք է ազատ ու արդար լինի»:

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ