Դեռևս սեպտեմբերին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունն ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համատեղ ծառատունկ կազմակերպելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որն իրականություն են դարձրել անցած կիրակի՝ տեղեկացնում է Տավուշի մարզի լրատվականը:

Ծառատունկին մասնակցել են ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, կոմիտեի տնօրեն Սամվել Սահակյանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանը, ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Արտակ Ցուցուլյանը, Սևքարի անտառտնտեսության աշխատակիցները, ուսանողներ, ոստիկաններ:

Ծառատունկը կատարավել է Սևքարի անտառտնտեսության թիվ 2 պահաբաժնի Աճարկուտ համայնքին կից տարածքում: 5 տարեկան տնկիները նույնպես տրամադրվել են նույն կազմակերպության կողմից: 2 հա տարածքի վրա տնկվել է 2000 ընկուզենի, որոնց տնկիները աճեցվել են Սևքարի անտառտնտեսության տնկարանում՝ անտառից վերցված սերմերով: