ՖՒԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն երեսուն գրոսմայստերների ցուցակը: Վարկանիշային 2835 միավորով այն գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Նորվեգացուն հաջորդում է ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան, ով այս օրերին աշխարհի թագի համար մրցում է Կառլսենի հետ:

Ծագումով իտալացի շախմատիստն ընդամենը երեք նիշով է հետ իր ահեղ մրցակցից: Եվս երկու գրոսմայստեր 2800-ականների թվում են: Նրանք են ազերի Շահրիյար Մամեդյարովն ու չիացի Դինը:

Նրանք ունեն 2817 ու 2816 վարկանիշային միավոր: Տասնյակը եզրափակում է Միացյալ Նահանգները ներկայացնող Ուեսլի Սոն՝ 2765 միավոր: Ճիշտ նրա չափ միավոր ունի և երկրորդ տասնյակը գլխավորող մեր հայրենակից Լևոն Արոնյանը