Կյանքի 95-րդ տարում մահկանացուն է կնքել Marvel Comics-ի համահիմնադիր Սթեն Լին՝ հաղորդում է TMZ պորտալը՝ հիմք ունենալով հանգուցյալի դստեր ասածը:

Տեղեկացվում է, որ երեկ առավոտյան Հոլիվուդի բլրակներում գտնվող նրա տուն է կանչվել շտապ օգնություն: Նա հոսպիտալացվել է ու հիվանդանոցում էլ մահացել: Սթեն Լին ամեիկյան գրող էր, դերասան, պրոդյուսեր, հեռուստահաղորդավար, սցենարիստ, խմբագիր ու բազմաթիվ կոմիքսների պերսոնաժների ստեղծող: Նա Marvel Comics հրատարակության փոխնախագահն էր, տնօրենների խորհրդի նախագահը