ՀՀ պաշտպանության նախարարությունը «Armenian Army» անվամբ համազգեստներ կունենա։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած ասուլիսին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Տարբեր երկրների զինված ուժեր ունեն իրենց զինվորական բրենդերը։ Այն, ինչ ես կրում եմ դիրքեր այցելելիս, ԶՈՒ պաշտոնական համազգեստը չէ։ Քանի որ ես քաղաքացիական եմ, գտնում եմ, որ չպետք է զինված ուժերի համազգեստը կրեմ։ Մենք այդպիսի բրենդ ենք մշակել, որպեսզի գովազդենք բանակը», -ասել է Տոնոյանը։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ այդ բրենդի հագուստները կարվելու են Հայաստանում։