Օրեր առաջ դեղին մամուլի նախկին դեղնագարշահոտ լրագրողուհի Մարգո Եսայանը (օրիորդական ազգանունը՝ Բոզիկյան) մի քաղկավատային ուրույն միտք հրապարակեց. ‹‹Եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենանք բավականին ծանրակշիռ ներկայություն››:

ՀՀԿ-ն (օ՜ երկինք և վա՛խ երկիր) պատրաստվում է վերստին խուժել խորհրդարան, այնտեղ դառնալ ճնշված փոքրամասնական ընդդիմություն ու տեղի-անտեղի չարախնդալ քաղաքական հնարավոր մեծամասնության՝ ՔՊ-ի և ձախողումների, և հաջողությունների վրա:

Տասնամյա քրեաքաղաքական մենաշնորհից վերջերս զրկված հանրապետականների լեղին ջուր է դարձել, լեղաջուրը պատել է սրանց և մարմինը, և միտքը, և հոգին: Նաև՝ լեզուն: Լեղիով լի կարասի մեջ լեզուները շաղ տալով՝ դավի ու ցավի այս կուսակցության լեզվամարտի գլադիատորները առիթով և առանց առիթի չարախնդում են Փաշինյանին և վերջինիս սատարող հայությանը: Չարախնդում են և լեղաջրի հորդառատ անձրևներ են տեղում Մելիք-Ադամյան-8 դղյակից, որի պատուհաններից ճառագում են ռևանշիզմի դարչնագույն ճրագները: Վիգեն Սարգսյանը նրբաշուրթ քմծիծաղում է, Արմեն Աշոտյանը վերամբարձ ճառաբանում, Շարմազանով Է.-ն առանց շառագունելու կեղծում է պատմաքաղաքական փաստերըՀերթը հասել է Մարգոյին: Եվ ահա վերջինս, խարդավանքի վարագույրը բարձրացնելով ,ներկայացրեց բուն իրողությունը՝ ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածուների հույսը սեփական ընտանիքի անդամներն են և հարազատները,այսինքն, որպես քաղաքական միավոր, ՀՀԿ-ն վաղուց ի վեր անտերության մատնված բանջարանոցի դեռևս կանգուն խրտվիլակի դժգույն ստվերն է, իսկ որպես քրեական ամբողջատիրություն՝ հանրապետականը զրկվել է գողապետությունում կշիռ ունեցող կառույցի իրավազորությունից և կքանստել է գողապետության հեռավոր անկյունում, շատ մոտիկ արտաքնոցին:

Միով բանիվ՝ Մարգարիտա Բոզիկյան-Եսայանի շուրթերով հնչեց ՀՀԿ-ի դամբանականը: Կեցցես, Մարգո, ու այս անգամ այդ ց-երն առանց ափսոսանքի: Ուշիմ եղեք Սերժ և կուսակցության մակարդակով նախագահացված Վիգեն, Աշոտյան և Աճեմյան,Էդուարդ և այլք, ուշիմ եղեք ու ապավինեք սթափ գիտակցությանը՝ ձեր գնացքը վաղո՜ւց է լքել կառամատույցը, իսկ ձեր թվացյալ հածանավը վաղուց վերածվել է ծակ մակույկի խլյակի ու անտերունչ շողում է անհայտ ճահիճներում: Ողջ լերուք և բավ է ճաշակեք ժամկետանց ձմերուկ:

Զարզանդ ԶԵՓՅՈՒՌՅԱՆ