ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը շաբաթվա ընթացքում չհայտարարված այցելություններ է կատարել ՀՀ հյուսիսային շրջաններում տեղակայված զորամասեր, հանդիպումներ ունեցել ՀՀ ՊՆ «թեժ գիծ» դիմած զինծառայողների հետ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ հանդիպումներ են կազմակերպվել նաև տարածքային զինկոմիսարիատների անձնակազմի հետ, քննարկվել են ընթացիկ խնդիրները:

Տեղերում տրվել են պարզաբանումներ և առաջարկություններ բարձրացված հարցերի լուծման ուղղությամբ: