Անգլիական պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հենրիխ Մխիթարյանի գոլի շնորհիվ պարտությունից խուսափեց «Վուլվերհեմպպոնի» դեմ տնային խաղում՝ 1:1: Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանը Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին, իսկ 10 րոպե անց հաշիվը դարձրեց 1:1: «Արսենալը» 24 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

Ինչ վերաբերում է առաջատարի՝ «Մանչեսթր Սիթիի» մրցելույթին, այն տնային խաղում 3:1 հաշվով հաղթանակ տարավ «Մանչեսթր Յունայթեդի» նկատմամբ ու ունի արդեն 32 միավոր: Ժոզե Մոուրինիոյի գլխավորած «Յունայթեդը» 20 միավորով 8-րդն է: