Հայտնի լրագրող, արտասահմանում բնակություն հաստատած Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում են` արյան քաղցկեղը` լեյկոզը, դեռևս մահավճիռ չէ: Ես պատրաստ եմ կյանքի հերթական մարտահրավերին Ինձ բացակա չդնեք:

Հ.Գ. Փաստորեն հիվանդությունն առավել շուտ հասավ ինձ, քան ես կհասնեի Հայրենիք:

Ամենևին չէի բարձրաձայնի այս մասին, եթե արդեն, իսկ հայտնած չլինեի հայրենիք վերադառնալուս մասին: Ով կմտածեր, որ մինչ ես որդուս դպրոցի հարցերով եմ զբավում և մեր վերադարձի իրականացմանն եմ լծվել, այս չարաբաստիկ հիվանդությունն էլ ինձ ծնկի բերելու գործին է լծվել: 

Առաջ Աստված, տեսնենք ով ում: Սիրում եմ ձեզ»:

Նրա նախկին ամուսինը՝ «Աշխարհն առանց արգելքների» ՀԿ նախագահ Արման Մուշեղյանն էլ հրապարակելով Անի Քոչարի ստատուսը, գրել է. «Անսպասելի, շատ ցավալի և վատ լուր ինձ համար: Ուզում եմ հավատալ, որ սա սխալ ախտորոշման արդյունք է: Ես կաղոթեմ Անիի համար: Երբ ինձ մոտ հայտնաբերեցին քաղցկեղ, ապա ինձ ուժ տվեց մեր որդին: Ես ինձ մեջ ուժ գտա՝ հավատալով, որ ներկա եմ գտնվելու Դավիթի հարսանիքին: Հիմա էլ հավատում եմ, որ մենք երկուսով՝ ես ու Անին, ներկա կլինենք նրա հարսանիքին»:

Նշենք, որ Անի Քոչարի եւ Արման Մուշեղյանի ամուսնալուծության մասին լուրը բուռն քննարկում ստացավ 2015թ մայիսին: Նրանք մեկ որդի ունեն՝ Դավիթը: