‹‹Տեսնում եմ ինձ այն հորիզոնականում, որում տեսնում է ինձ Սերժ Սարգսյանը››:
Արտաշես Մամիկոնի Գեղամյան

Կեցցես, զի օր ծերության էլ չես կորցնում քաղպոռնիկի գերնուրբ զգացողությունդ, քանզի հրաշալի հասկանում ես՝ դրսևորման այլ վայր, արոտավայր այլևս չիք:



Այո, Ս. Ս.-ն կամ պարզապես Ս.Ա.Ս-ը քեզ նկատել էր հանգուցային 2003-ից էլ վաղ ու հմուտ որսորդի պես ֆիքսել կանաչ գույնով ամեն ինչի նկատմամբ նախկին կոմունիստիդ անսանձ թուլությունը: Տեսել էր ու հանձնարարել դոլարով լի մի ‹‹դիպլոմատ›› թուլաբաժնի տեսքով հանձնել համոզված ‹‹գաղափարականիդ››, ինչը հմուտ բազարչուդ պատկերացրածը գերազանցում էր ավելի քան տասն անգամ: Մարդը վեհանձնորեն չէր կարողացել թույլ տալ, որ իրեն ծախված հերթականը չնչին գին ունենա, լինի նվազ պատկերացումների տեր:

Այո, գիշանգղի նման տեսավ քեզ ու շուլալեց դոլարային կանաչ զանգվածով՝ բայց որ շարք կանգնած հաճախորդների մեջ անձդ չշոփթի, զրնգուն ծղրտոցի տիրոջդ կնքեց ‹‹Դատարկ դհոլ›› անունով, որը բովանդակային առումով եկավ լիարժեք փոխարինելու երբեմնի Արտաշես Մամիկոնիչին:

Հասկանալի է, որ երկրում իրավիճակ է փոխվել և նախկին երանելի ժամանակներ չեն, ու որ Արտաշես-քամելոնիդ քաղաքական սակագինը նվազել է էապես: Սակայն նվազելով հանդերձ՝ այդուհանդերձ գին ունես՝ անգին կայուն գին՝ ժողովրդի անսքող նողկանքը գալարուն անձիդ հանդեպ:

Եթե ոչ առողջ ընկալման թելադրմամբ, ապա գոն առաջացած տարիքիդ պարտադրանքով հարկ է, որ խաղաղվես, թողնես քաղաքական ասպարեզը, լքես հանրային կյանքը և փառավոր հանգրվանես 4-րդ գյուղի ծերանոցում: Այս ամենը քաղդհոլիդ միակ ազնիվ արարքը կլինի ու ամենախոշոր ծառայությունը երկրին: Հարց՝ գոնե հիմա գիտակցո՞ւմ ես արդյոք պատմական պահի ահարկու լրջությունը, թե՞ դեռ շարունակում է մեջդ խոսել քաղմարմնավաճառի հանգիստ չառնող արյունը:

Պարզաբանիր, պաղատում եմ…