Իրավապահ կառույցների անդամներն Իսպանիայում ձերբակալել են մի քաղաքացու, ում կասկածում են երկրի վարչապետ Պեդրո Սանչեսի նկատմամբ մահափորձ իրականացնելու մտադրության մեջ՝ այս մասին հայտնում է Publico-ն: Համաձայն ձեռք բերված տեղեկության, տղամարդը մահափորձի իրականացման է նախապատրաստվել այն բանի համար, որ իշխանությունները մտադրություն են ունեցել Ընկածների հարթավայրից տեղափոխել բռնապետ Ֆրասիսկո Ֆրանկոյի աճյունը: Ավելի վաղ իսպանական կառավարության նախագահի տեղակալ Կարմեն Կալվոն հայտարարել էր, որ Իսպանիայի նախարարների խորհուրդը հավանություն է տվել դամբարանից Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները տեղափոխելուն: