Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: Մասնակցում են կառույցի անդամ երկրների ղեկավարները: Հայաստանը ներկայացնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նիստում քննարկվելու է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը, ինչպես նաև ստորագրման է ներկայացվելու շուրջ 20 փաստաթուղթ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի ամփոփիչ հռչակագիրը:

Բնականաբար խնդրահարույց է մնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեման: Ինչպես հայտնի է, այն փոխանցովի պաշտոն է ու, ի դեմս Յուրի Խաչատուրովի, տրված էր Հայաստանին: Ամենայն հավանականությամբ այն վստահվի Բելառուսի ներկայցուցչին, թեպետ
հայկական կողմը հակված է հարցի լուծման այլ տարբերակի՝ հաշվի առնելով, որ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պաշտոնում գործել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը, հետևաբար՝ ՀՀ նոր ներկայացուցիչը կարող է շարունակել պաշտոնավարել մնացյալ մեկուկես տարվա ընթացքում: Ինչևէ: Սպասենք դեպքերի զարգացումներին: