Կալիֆոռնիայի բարերից մեկում կրակոցներ են հնչել, կան զոհեր՝ 11 այցելու ու մեկ ոստիկան, տեղեկացնում է ABC7-ը: Վերտուրա օկրուգի շերիֆը չի բացառում, որ եղածն ահաբեկչություն է. «Մենք առայժմ չենք հստակեցրել, թե ով է եղել կասկածյալը… մենք չգիտենք՝ այս միջադեպը կապ ունի՞ ահաբեկչության հետ: Ինչպես գիտեք, տարվում է հետաքննություն: Երբ ամեն ինչ կհստակեցվի, կտրվի լիարժեք ինֆորմացիա»: