‹‹Այն ժամանակ էլ էի Սերժ Սարգսյանի զինվորը, հիմա էլ…››:
Շարմազանով Է.-ի խոստովանանքից

Այն ժամանակ, երբ Ս. Ս.-ն լլկում էր երկիրը, դու նրա զինվորն էիր՝ ինքնամոռաց ու ինքնակորույս:
Նաև այն պահին էիր նրա զինվորը, երբ ընտրարշավներում նա զանգվածային կեղծարարության գլուխգործոցներ էր կերտում ու թաղի տականքին զուգում պատգամավորական պատմուճանով՝ տալով մանդատ, պնչաքաշանյութ, գողոն:

Այն երանելի հակապետական ժամանակներում, երբ Ս. Ս.-ի եղբայր Սաշիկը կիսում էր երկրի ինչքը, հայությունը խենթանում էր զայրույթից, իսկ մարդկությունն ապշում էր սույն տոհմի սելջուկյան հայատյացությունից, դու, չնայած սրան, դարձյալ Սերժի հետ էիր, զի նրա զինվորն էիր՝ նույն աննուղելի ինքնամոռացն ու ինքնակորույսը, քանզի քեզ համար տաք էր նրա ծնողական գիրկը ու ոչինչ, որ դա իրականում Գորգոնի գիրկ էր:

Այսօր դարձյալ նրա հետ ես, երբ դարանակալած պատրաստվում է հերթական մահաբեր ցատկի: Իսկ եթե վաղը նա կամոքն ճակատագրի և պատմության բանադրանքով հայտնվի կախաղանին, դարձյա՞լ նրա հետ ես լինելու, թե այնուամենայնիվ ճողոպրելու ես, ինչպես որ ճողոպրել ու չես ծառայել հայոց բանակում՝ դառնալով Սերժի զինվորն ու դրա համար ստանալով հայոց բանակի հետ կապված բոլոր հնարավոր մեդալները:
Ի՞նչ ես անելու կախաղաղանի սյան գծագրվող ուրվապատկերի պայմաններում, ինչպես ես վարվելու, Շարմազանով Է:
Պարզաբանիր, պաղատում եմ…