«Բոռնմուտի» հետ անգլիական պրեմիեր լիգայի խաղում սերբ Նեմանիա Մատիչը հրաժարվել է հագնել մարզաշապիկը, որի վրա պատկերված է եղել բրիտանացի զինվորների հիշատակին նվիրված խորհրդանշանը: «Դուք ռմբակոծել եք իմ երկիրը։ Ես ոչ մի կերպ սա չեմ հագնի։ Եթե պետք լինի, ես կհեռանամ Անգլիայից ու «Մանչեսթեր Յունայթեդից», -ասել է սերբ ֆուտբոլիստը՝ տալով հզոր քաղաքացիության դաս բոլոր նրանց, ովքեր հանուն փողի ունակ են ամեն ինչի: Այս խոսքերից հետո ֆուտբոլիստը խորհրդանիշ ծաղիկը շպրտել է գետնին։

Նշենք, որ Մատիչը «Մանչեսթեր Յունայթեդի» առանցքային ֆուտբոլիստներից է, ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 8 հանդիպման։