Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված նախագծով որոշվեց ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26-ից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց մի շարք օրենքների նախագծեր, որոնցով, մասնավորապես, սահմանվում է, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ։
Սահմանվել է նաև քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումները ՀՀ նախագահին ներկայացնելու հնարավորությունը, նախատեսվել է, որ Հանրապետության նախագահը պետական պարգևներ և պատվավոր կոչումներ կարող է շնորհել նաև սեփական նախաձեռնությամբ։ Օրինագծերից մեկով սահմանվում է, որ ներման խնդրագրերն անմիջականորեն նախագահին կարող են ներկայացվել։ Քննարկման ենթական նախագծերը դեռ քննարկվեն, իսկ նախագահի և վարչապետի նստավայրերի հետ կապված կարգավորումը կուղարկվիԱզգային ժողով։