ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսն ազատման դիմում է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը»:

«Հարգելի պարոն նախագահ, ձեր խնդրանքով հրաժարական եմ տալիս», -նշված է Սեշնսի ուղերձում:

«Մենք շնորհակալ ենք գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին ծառայության համար և ամենայն բարիք ենք մաղթում», -Թվիթերում գրառում է արել Թրամփը:

Պարզվում է, որ Թրամփի և Սեշնսի հարաբերությունները լարված են եղել, որը կապված է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հանձնաժողովի գործունեության հետ: Վերջինս ուսումնասիրում է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Թրամփի ու Մոսկվայի ենթադրյալ պայմանավորվածության հարցը: Փաստորեն Թրամփն իր ճանապարհից հեռացնում է բոլոր նրանց, ովքեր կարող են այս կամ այն կերպ խանգարել նրան։

Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ