Մամուլում լուրեր են հայտնվել, որ շաբաթ տեղի կունենա ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ կքննարկվի համամասնական ցուցակի նախնական տարբերակը։ Այն վերջնական կհաստատվի նոյեմբերի 11-ին ՀՀԿ համաժողովում։

«Գնալու ենք բացառապես «սեւերով», պատրաստ ենք պայքարի՝ ընդհուպ ֆիասկո։ Ցուցակում բոլորը՝ սկսած առաջին համարից, պետք է լինեն նաեւ ռեյտինգային թեկնածուներ», -մամուլին հայտնել է «առեղծվածային» ՀՀԿ-ականը։ ՀՀԿ-ում այս պահին քննարկում են քարոզարշավի մարտավարությունը։

Ըստ այդ լուրերի՝ ցուցակը հիմնականում լինելու է կուսակցական, «դրսից» կլինի միայն Դավիթ Շահնազարյանը՝ առաջանցիկ տեղերում։ Համաժողովը կանեն ՀՀԿ գրասենյակում։ Լրագրողների համար այն փակ կլինի, սակայն ավարտին ասուլիս կտան։ Թեեւ մինչ այդ որոշում կար, որ անցկացվի ՄՀՀ-ում, առանձին սեկցիաներում էլ քննարկեն անվտանգության, տնտեսության, ԼՂ խնդրին վերաբերող հարցեր, սակայն կազմակերպչական առումով դա ժամանակատար է եղել։