Ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը՝ Ռուսաստանի ակադեմիայի փոխնախագահը, «Ռազմաարդյունաբերական կուրիեր» հրատարակության համար նկարագրել է Ռուսաստանի ու Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի սցենարը: Փորձագետի կարծիքով, որ ԱՄՆ-ը պատրաստ է հարվածի, կարող է նախանշան հանդիսանալ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների հետկանչը: Սրանից զատ ազդակներ կարող են ծառայել վարժանքների անվան տակ ռուսական սահմանների մոտ զինուժի տեղաբաշխումը, ինչպես նաև այն տարածքներում ՌԾՈՒ-ի խմբավորումների ծավալումը, որտեղից կարելի է հարված հասցնել ռուսական տարածքներին:
Սիվկովը նշում է որ ռազմական գործողությունները կսկսվեն մի քանի օրից մինչև մեկ ամիս ժամկետով սովորական զինատեսակների գործադրմամբ, որին կհետևի միջուկային զենքի կիրառումը: Բայց եթե ամերիկյան կողմը մտադիր լինի պատերազմը միանգամից միջուկային զենքով սկսելու սցենարին, դրան կնախորդի սպառնալու տևական փուլը: