Անակնկալ ավարտ է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության H խմբի
«Յուվենտուս»-«Մանչեստր Յունայթեդ» դիմակայությունը: Ռոնալդուի փայլուն գոլից հետո «ծեր սինյորան» խաղը տանելիս է եղել իր համար ցանկալի հունով՝ քանիցս ունենալով նաև հաշիվը եռապատկելու ու քառապատկելու հնարավորություն, սակայն գնդակը ճանապարհին համառորեն կամ դարպասաձողին է հանդիպել կամ դե Խեյան է հարվածի ճանապարհը փակել: Հանդիպման ավարտին անցնելով հաշվի պահպանմանը, «Յուվեն» հաջողացրել է ոչ միայն հաշիվը հավասարեցնող գոլը բաց թողնել, այլև բաց թողնել պարտության հասցրած գնդակը: Փաստորեն երկու հանդիպման արդյունքով կողմերի միջև գրանցվեց ոչ-ոքի հաշիվ:

«Յուվենտուսն» ունի 9, «Մանչեստր Յունայթեդը»՝ 7, «Վալենսիան» 5 միավոր, իսկ խմբայինում միավոր բաժանողի դեր կատարող շվեյցարացիների ունեցածը մեկ միավոր է: