Առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հաղթանակ են տոնել 2 մուսուլման կանայք։
Նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով Ներկայացուցիչների պալատ են անցել դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող մուսուլման կին թեկնածուներ։ Միչիգան նահանգից ընտրվել է պաղեստինցի Ռաշիդա Թլեյբը, իսկ Մինեսոտա նահանգից կոնգրես է անցել սոմալիացի Իլհան Օմարը։

ԱՄՆ հայ դատի փոխանցմամբ Ներկայացուցիչների պալատ է անցել նաև ծագումով հայազգի ամերիկացի Էնթոնի Բրինդիսին։ Վերջինս Կոնգրեսում միացել է հայազգի օրենսդիրներ՝ Աննա Էշին և Ջեքի Սփիյերին։

Հավելենք, որ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, իսկ հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը։