Այսօր մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհի 39 կմ-ում։ ՀՀ ՊՆ համարանիշներով բեռնատարի կողաշրջվելու հետևանքով զոհվել է 4 զինվոր, կան նաև վիրավորներ։

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook-յան իր էջում ողբերգական ավտովթարի վերաբերյալ գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է, որ ցավալի ավտովթարից զոհվել են 1998թ․ծնված ժամկետային զինծառայողներ՝ Հայրապետ Նաիրյանը, Հրանտ Գասպարյանը, Էդգար Հունանյանը և Դավիթ Մելքոնյանը։

Քիչ առաջ մեկ այլ գրառմամբ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ։ Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ։