2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ի ժամը 13:00-ի դրությամբ ազատ է արձակվել 330 դատապարտյալ։ Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալներից 13-ն օտարերկրյա քաղաքացիներ են:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել 16, «Արթիկ» ՔԿՀ-ից՝ 28, «Վանաձոր» ՔԿՀ-ից՝2, «Վարդաշեն» ՔԿՀ-ից՝ 44, «Գորիս» ՔԿՀ -ից՝ 7, «Հրազդան» ՔԿՀ-ից՝ 24, «Աբովյան» ՔԿՀ-ից՝ 20, «Սևան» ՔԿՀ-ից՝ 99, «Կոշ» ՔԿՀ-ից՝ 43, «Արմավիր» ՔԿՀ-ից՝ 34, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից՝ 13 դատապարտյալ:

Նշենք, որ համաներմամբ ազատ արձակվածների թվում է նաև «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, ով դատապարտված էր 6 տարվա ազատազրկման։