Բեռլինի շրջանային դատարանը նոյեմբերի 6-ին դատական արգելք է սահմանել գերմանական Spiegel-Verlag թերթի և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերության նկատմամբ՝ արգելելով մեղադրական հոդվածներ ու նյութեր տարածել Գերմանիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի մասին է։ Գերմանա-հայկական ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջում արված գրառմանն է անդրադառնում tert.am-ը։ Արգելքը խախտելու յուրաքանչյուր դեպքի համար սահմանվել է տուգանք մինչև 250 հազար եվրոյի չափով, իսկ որպես պատժի այլընտրանքային միջոց՝ մինչև 6 ամսվա ազատազրկում: Նշվում է, որ արգելքը ծավալվում է նաև MDR-ի «Exakt - Die Story. Paten in Deutschland» հաղորդման վրա, որը թողարկվելու է այսօր՝ նոյեմբերի 7-ին:

Ըստ աղբյուրի՝ Spiegel-Verlag թերթը և Mitteldeutschen Rundfunk հեռուստառադիոընկերությունը բազմիցս անդրադարձել են Գերմանիայում հայկական հանցավոր խմբավորումների գործունեությանը՝ նշելով, որ հանցավոր աշխարհի հետ կապեր ունեն այնպիսի անվանի անձինք, ինչպիսին են Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Կարո Մուրադը, վերջինիս եղբայրը և ուրիշներ։