Միացյալ Նահանգներում երեքշաբթի անցկացված միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով դեմոկրատները մեծամասնություն կկազմեն Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում, հանրապետականները կշարունակեն վերահսկել Սենատը: The Guardian-ի համաձայն՝ Սենատում առաջատար հանրապետական կուսակցության անդամները ստացել են 51 տեղ, իսկ դեմոկրատական կուսակցության անդամները՝ 42: Ներկայացուցիչների պալատում, սակայն, 185 տեղ բաժին է ընկել դեմոկրատներին,175 տեղ՝ հանրապետականներին։

Լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն՝ Ներկայացուցիչների տան բոլոր 435 տեղերի համար անցկացված ընտրություններում դեմոկրատները մինչ այժմ Պալատը վերահսկող հանրապետականներից վերցրել են պահանջվող 23-ից ավել տեղ և ունեն 218-ից ավելի մանդատ: Երեկ երեկոյան Թվիթերում արած գրառմամբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը «վիթխարի հաջողություն» է որակել ընտրությունների արդյունքները: