Չեմպիոնների լիգայի խմբային խաղարկության չորրորդ տուրի առաջին օրվա հանդիպումներում իտալական երկու թիմերը՝ «Ինտերն» ու «Նապոլին» ոչ-ոքի են խաղացել օրվա իրենց մրցակիցների հետ: «Ինտերը» միավոր է կորզել « Բարսելոնից, «Նապոլին»՝ «Պարի Սեն Ժերմենից»: Երկուսում էլ գրանցվել է նույն 1:1 հաշիվը, երկուսում էլ իտալացիները եղել են պատասխան գոլի հեղինակը, երկուսում էլ նրանք են եղել հյուրընկալող կողմը: Չորս տուրից հետո իտալական երկու թիմի համար էլ կատարյալ անորոշություն է՝ կկարողանա՞ն դուրս գալ խմբայինից: