Նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ազատ է արձակվել 234 դատապարտյալ՝ «Նուբարաշեն», «Արթիկ», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Հրազդան», «Աբովյան», «Սևան», «Կոշ» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներից։ Սակայն, պետք է նկատել, որ այս թիվը վերջնական չէ և դեռ աճելու միտում ունի։

Հավելենք, որ համաներմամբ արդարացվել և ազատ է արձակվել դեռևս 2013թ․Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանը։ Վերջինիս խոսքով՝ իր խափանման միջոցը դեռ հուլիսին էր փոխվել «փակից» «ազատ» տիպի, իսկ համաներումից հետո արդարացվել է։

Համաներումով ազատ արձակվածների թվում է նաև «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը։ 2013թ․Շանթ Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու համար։