Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 5-ից 6-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 45 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 11, խարդախության 9, մարմնական վնասվածք հասցնելու 6, ծեծի 4, յուրացման կամ վատնման 3, թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, շորթման, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, կաշառակերության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և թմրամիջոցի իրացման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 22-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: