Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իսկ ինչո՞ւ հայ հանրությունը, հայ ազգը տեղյակ չէ, որ Լոնգինի գեղարդը՝ նիզակը, որով հռոմեացի լեգիոներ Լոնգինը խոցել էր խաչված Հիսուսի կողը, մասնատվել ու մի մասը նվիրվել կամ վաճառվել է ինչ-որ մեկի, կապ չունի՝ ռուս եկեղեցուն թե որևէ քաղաքապետի: Մայր աթոռի սեփականություն չի նշանակում Կաթողիկոսի կամ ընդհուպ մի քանի հոգևորականի սեփականություն, որ ինչպես ուզենան, տնօրինեն: Այդ սուրբ մասունքը հայ ազգն է իր արյամբ պաշտպանել ու փոխանցել սերունդներին, հետևաբար որևէ մեկն իրավունք չուներ այն գաղտագողի տնօրիներ: Մասունքը պետք է վեադարձվի հայ ժողովրդին, իսկ Կաթողիկոսը պետք է բացատրություն,ու եթե հաստատվի՝ հրաժարական տա: Բավական է»:

Henq.am
Կայքը պատասխանատվություն չի կրում նյութում եղած ուղղագրական, կետադրական, ոճական սխալների համար, ինչպես նաև` լրատվության անհավաստիության: