ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա մեկնել Կոլումբիա, սակայն հանրապետության նախագահ Իվան Դուկի հետ հետագա համագործակցության ակնկալիք ունի՝ այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նախագահ Թրամփի ժամանակացույցը թույլ չի տալիս նրան այս ամսվա վերջին մեկնել Կոլումբիա: Կոլումբիան Լատինական Ամերիկայի մեր մերձավոր գործընկերներից է եւ երկու երկրներից մեկը, որի հետ մենք համագործակցում ենք թմրամիջոցների դեմ պայքարի, տարածաշրջանային անվտանգության եւ փոխադարձ տնտեսական բարգավաճման հարցերով:

Նախագահ Թրամփը հանդիպել է նախագահ Դուկեին սեպտեմբերի 25-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում եւ անհամբերությամբ սպասում է փոխգործակցության նոր հնարավորություններին», -ասել է նա: