«Իմ քայլը» շարժման օրերին՝ ապրիլի 23-ի ցույցերին միացած խաղաղապահ գումարտակի զինծառայողները քրեական հետապնդման չեն ենթարկվի. այսօր այս մասին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ:

Ծառայողական քննություն է սկսվել զորամասը ծառայության պահին ինքնակամ լքելու փաստով, այլ մանրամասներ, ըստ Տոնոյանի, հնարավոր կլինի հայտնել հետաքննությունից հետո: