Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության և խարդախության 6-ական, ծեծի 5, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, մաքսանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, առևտրային կաշառքի, սառը զենքի հայտնաբերման, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, պաշտոնեական անփութության, փաստաթղթի կեղծիքի, անօրինական միգրացիայի կազմակերպման, ավտոմեքենայի նույնականացման համար կեղծելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ու դրանց պրեկուրսորների մաքսանենգության 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: