Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում որոշվել է ՀՖՖ հերթական տարեկան ժողովը հետաձգել։ Այն պետք է կայանար հունիսի 8-ին, այժմ որոշվել է անցկացնել հունիսի 30-ին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Գյումրիի «Շիրակն» էր պահանջել փոխել հունիսի 8-ին կայանալիք ՀՖՖ ժողովի օրը, քանի որ ՀՖՖ–ն այդպես էլ չէր տրամադրել ժողովի անցկացման օրակարգը, որը ըստ ՀՖՖ կանոնադրության 8-րդ գլխի 8-րդ կետի Գործադիր կոմիտեն ժողովի անցկացման օրվանից 10 օր առաջ Ժողովի պատվիրակներին ներկայացնում է Ժողովի օրակարգի նախագիծը և համապատասխան նյութերը։