Կաշառակերության համար ութ տարվա ազատազրկման դատապարտված Ռուսաստանի Տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի պաշտպանները բողոքարկել են դատարանի վճիռը: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր լուրեր էին տարածվել, որ Ուլյուկաեւին մեկուսարանից արդեն տեղափոխել են քրեակատարողական այն հիմնարկ, որտեղ նա կրելու էր իր պատժաչափը: Պարբերականը նաեւ փոխանցում է, որ Վերաքննիչ դատարանում գրանցվել է Ուլյուկաեւի վերաքննիչ գանգատը: Հանրային դիտորդական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եվա Մերկաչեւան պարբերականի հետ զրույցում ասել է, որ թեեւ դեռ չի հայտարարվել, թե որ բանտում է կոնկրետ պատիժը կրելու Ուլյուկաեւը, սակայն ամենայն հավանականությամբ ընտրվել է Մոսկվային մոտ քրեակատարողական հիմնարկներից մեկը: