Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզդնյակովը հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցը եւ Միջազգային Օլիմպիական կոմիտեն կստորագրեն համաձայնագիր՝ դոպինգի դեմ համատեղ պայքար իրականացնելու մասին: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա հաջորդ երեքշաբթի Լոզանում: Համաձայնագիրը կունենա գործողության քառամյա շրջան: Համաձայնագրով նախատեսվում են այն բոլոր միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն համատեղ՝ դոպինգի դեմ պայքարի համար: Նշենք, որ ռուսական սպորտային աշխարհում դոպինգային սկանդալից հետո, որն արժեցավ ռուսների՝ այս տարվա Փհենչհանի Օլիմպիական խաղերին մասնակցության իրավունքի զրկմանը, սա լավագույն փոխզիջումային տարբերակն է: