Երեխաներին պաղպաղակ հյուրասիրելուց, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների հետ պարելուց հետո թվում էր, թե նախագահ Արմեն Սարգսյանը այլեւս ոչնչով չի կարող զարմացնել հանրությանը, բայց դա միայն թվում էր:

Հունիսի 1-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ Արմեն Սարգսյանը եւ իր կինը՝ Նունե Սարգսյանը այցելել են «Օրրան» բարեգրծական հիմնադրամ:

Այնտեղ նախագահն ու նրա տիկինը երեխաների համար համբուգեր են պատրաստել: ՀՀ նախագահը հավաստիացրել է, որ իր պատրաստածը համեղ է, իսկ եթե երեխաները չհավանեն, պատրաստ է հրաժարական տալ: