ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը հիվանդանոց է տեղափոխվել Մեն նահանգում: Այս մասին հաղորդում է
CNN-ը։ Բուշ ավագը հոսպիտալացվել է կիրակի արյան ցածր ճնշման և թուլության պատճառով:
«Նախկին նախագահն սթափ վիճակում է և որևէ անհանգստություն չունի», – հավելել է ՄքԳրեթը:
Հիշեցնենք, որ Բուշ ավագն անցյալ ամիս՝ կնոջ՝ Բարբարա Բուշի հուղարկավորությունից մեկ օր անց, հոսպիտալացվել էր Հյուսթոնի հիվանդանոցում, որտեղից դուրս էր գրվել մայիսի 4-ին: