Աշխատանքներն իրականացվում են, կլինեն նոր բացահայտումներ, մոտ օրերս կլուսաբանվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով «Երեւան սիթի»-ում եւ այլ ոլորտներում կռուպցիոն բացահայտումներին:

Դիտարկմանը, որ «Երեւան սիթի»-ում բացահայտումներն այնքան էլ բացահայտում չեն, քանի որ դա տեղի է ունեցել ՊԵԿ-ի հետ համաձայնեցված, Վանեցյանն արձագանքեց. «Շատ բաներ կարող են հայտարարել մարդիկ, որոնք երկար տարիներ փորձել են ապօրինի գործունեությամբ: 350 հոգու մասին հայտարարությունը, որ շահարկվեց, պարզվեց 460-ից ավելի են: 11 կազմակերպությունները, որոնք եւս պետք է հրավիրվեն, դրանց մասով այդ թիվը կհասնի հազարի կամ ավելիի»:

Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քննությունը ցույց կտա»:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում