ՊԵԿ-ը գնագոյացման հետ կապված ոչ գործառույթ ունի, ոչ ցանկություն: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ «Երեւան սիթի»-ն եւ մյուս առեւտրային ցանցերը անցնեն ավելացված արժեքի հարկ վճարելու պրոկտիկային, եւ դրա արդյունքում գները կտրուկ աճեն, Անանյանը արձագանքեց. «Ես էլ եմ նման գնահատականներ լսել: Նաեւ Վահրամ Բաղդասարյանն էլ մի միտք էր արտահայտել, որ ժամանակին ինչ-որ պայմանավորվորվածություններ են եղել խուսափելու համար, որ 50-60 տոկոս գների աճ չլինի: Խնդիրն ավելի պարզ ու հասարակ է. եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերք եւ մսամթերք վաճառող սուպերմարկետը պետք է իր հարեկը վճարի ամբողջ ծավալով»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում