Երեւանի պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջի հարցում ԿԳ նախարարությունն անկախ արբիտրի դեր է կատարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«ԿԳՆ-ն կկայացնի այնպիսի որոշումներ, որոնք կբխեն օրենքից եւ իրավունքից»,-ասաց նա:

Լրագրողի այն հարցին ` արդյոք բացահայտումները կլինեն սկանդալային եւ կոռուպցիոն, նախարարն արձագանքեց. «Հիմա մենք ուսումնասիրություններ ենք անում, հավանաբար այդպիսի բացահայտումներ եւս կլինեն: Բոլոր ոլորտներում էլ վիճակը վատ է, բոլոր ոլորտներում ստուգումներ կլինեն. այս պահին միջին մասնագիտական, դպրոցներ»:

Իսկ վերջում նախարարը հավելեց, որ իրենք պատժող մարմին չեն, իրենք փաստերը կներկայացնեն իրավապահ մարմիններին: