Գերմանիա այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հյուրընկալվել է գերմանական «Դոյչե Վելլե» հեռուստաընկերության «Կոնֆլիկտի զոնա» հաղորդմանը: Հաղորդավար Թիմ Սեբաստիանի սուր հարցերն ու մեկնաբանությունները լարվածություն են առաջացրել զրուցակիցների միջև. հայտնում է Ermenihaber-ը:

Զայրացած Չավուշօղլուն հաղորդավարին նկատողություն է արել՝ ասելով, որ հարցազրույցն այդպես չեն վարում:

«Հարց եք տալիս, դեռ 2 նախադասություն չասած՝ կտրում եք խոսքս: Տվե՛ք Ձեր հարցը և սպասե՛ք պատասխանի: Ստիպված եք հարգանք ցուցաբերել: Ինձ չեք հարգում, ռեպորտաժն այդպես չեն անում:

…Եթե ցանկանում եք Թուրքիայի արտգործնախարարին ստորացնել, ապա դա Ձեզ մոտ չի ստացվի»,- վրդովվել Չավուշօղլուն:

ղլուն: