«Բարսելոնի» ֆուտբոլիստները կողմ են արտահայտվել անգլիական «Մանչեստր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային ձեռք բերելու ակումբի ղեկավարության մտադրությանը: Daily Mail-ի տեղեկացմամբ, կատալոնյան ակումբի պաշտպաններ Ժերար Պիկեն ու Սամյուել Ումտիտին, հարձակվող Ուսման Դեմբելեն ու, որ հատկանշական է, թիմի ավագ Լիոնել Մեսին ֆրանսիացիով կապտանռնագույնների» շարքերի համալրման գործը ճիշտ են համարում: Ի միջի այլոց, այս ֆուտբոլիստով իր հետաքրքրությունները չի թաքցնում նաև թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Ընթերցողին հիշեցնենք, որ մանչեստրյան ակումբում բավականին լարված են Ժոզե Մոուրինիոյի ու Պոլ Պոգբայի հարաբերությունները: Պորտուգալացին այդպես էլ չի կարողանում կուլ տալ Պոգբայի քննադատական արտահայտություններից մեկը պրեմիեր լիգայի հանդիպումներից մեկից հետո, իսկ առհասարակ Ժոզե Մոուրինիոն ֆուտբոլային աշխարհին ավելի քան հայտ