Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո, տեղափոխվելով կառավարական առանձնատուն, ինչպես հայտնի է, ապրում է Սարգսյանների հարևանությամբ։ Ամիսներ տևող այդ հարևանության ավարտը, սակայն, մոտ է։ Ինչպես հայտարարվել է՝ Սերժ Սարգսյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցից, չնայած պետությունը դեռ բնակավայր չի հատկացրել։

Այս ընթացքում նախկին և ներկա ղեկավարների միջեւ ուշագրավ «շփումներ» են եղել։ Ընդ որում, այդ «շփումները» եղել են ոչ առարկայական։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ հարեւան առանձնատներն ունեն ընդհանուր բակ, որտեղ համատեղ օգտագործման տարածք կա՝ բացօթյա նստելու հարմարություն, խոհանոցի նման մի բան, սառնարան եւ այլն։

Տիկին Ռիտան էլ, Ղարաբաղից մնացած սովորույթի համաձայն, մեծ քանակով նռան հյութ է քամում, լցնում է շշերի մեջ եւ պահում սառնարանում։ Ասում են, թե մի օր ապագա քաղաքապետ Հայկ Մարությանն ու Նիկոլ Փաշինյանը բացօթյա հատվածում երկար նստած զրուցելիս են լինում, եւ, հավանաբար, սիրտները հյութ է ուզում. սառնարանում հայտնաբերում են տիկին Ռիտայի քամած նռան հյութերն ու 11 շշից 9-ը խմում։ Իսկ թե ինչ պատահեց դրանից հետո, հայտնի չէ։